Football Italia-ն հայտնում է, որ Միլանի «Ինտերի» երկրպագուները բոյկոտում են միլանյան դերբին, քանի որ դժգոհ են խաղի տոմսերի գնից, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաղորդվում է, որ Ա Սերիայի կանոնակարգի համաձայն՝ միայն 5000 երկրպագուների է թույլատրվում խաղերի մասնակցել քովիդի հետ կապված սահմանափակումներից ելնելով։ Երկրպագուները դժգոհ են, որ ակումբի ղեկավարությունը չի կարողացել քվոտա հատկացնել բոլորին, ովքեր ցանկանում են դիտել հանդիպումը։