«Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը ձմռանը չի հեռանա թիմից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր էջում։
Աղբյուրի համաձայն՝ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ակումբի ղեկավարությանը խնդրել է արգելափակել կիսապաշտպանի տեղափոխությունը «Ջենոա»։ Դա պայմանավորված է թիմի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչի խնդիրներով, ում դեպրեսիան սաստկացել է, բացի այդ մարզիչը վստահ է որ Ալեքսեյը դեռ կարող է օգնել թիմին: