«Թոթենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Նյուքասլից» բացի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը պատրաստ է վարձակալել նաև «Էվերթոնը»: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
25-ամյա խաղացողը «Թոթենհեմ» է տեղափոխվել 2015 թվականի փետրվարին: Լոնդոնյան ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 269 հանդիպում, որոնցում դարձել է 67 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «խցանների» հետ ավարտվում է 2024 թվականին, Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: