«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին «Յուվենտուսի» հետ Ա Սերիայի շրջանակում հանդիպումից (0:0) հետո խոսել է 28-րդ րոպեին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի փոխարինման պատճառի մասին։
«Իբրան ցավ էր զգում աքիլեսյան ջլի հատվածում, նա դրանում մեղադրում էր խաղադաշտին, որում շատ դժվար էր խաղալը:
Հուսով ենք, որ Զլատանն առաջիկա օրերին կվերադառնա խաղադաշտ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: