Ֆրենկի դե Յոնգ. «Ցավալի է ասել, որ «Բարսան» հպարտ է «Ռեալի» դեմ պարտված խաղով»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Լա լիգայի 22-րդ տուրում «Ալավեսի» դեմ խաղի մասին (1:0), որում նա դարձավ հաղթական գոլի հեղինակ:

«Շատ կարևոր հաղթանակ է, քանի որ մեզ դժվար ժամանակաշրջան է սպասվում։ Դաշտը սառած էր, և հեշտ չէր խաղալը։

Մենք պետք է ավելացնենք: Պետք է ավելի լավ վերահսկենք գնդակը, հատկապես՝ հյուրընկալվելիս: Միայն այդպես կարելի է սպասել ազատ գոտիների ի հայտ գալուն, իսկ մենք չափից դուրս շատ ենք շտապում։

Մենք լավ խաղացինք «Ռեալի» դեմ: Ցավով պետք է նշեմ, որ մենք հպարտանում ենք խաղով, որում պարտվեցինք «Ռեալին», քանի որ «Բարսայում» պարտությունները պետք է միայն հիասթափություն առաջացնեն:

Մեր նպատակը Չեմպիոնների Լիգա դուրս գալն է»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն: