«Բավարիան» և «Չելսին» հետաքրքրված են «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիխտի ծառայություններով, հայտնում է La Repubblica-ն։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիսստին նվազագույնը 65 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հավակնում է հոլանդացու տրանսֆերը գնելուն։
Մատիասը Յուվենտուս է տեղափոխվել Այաքսից 2019 թվականին 85,5 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա թուրինցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։