Պաշտոնական. «Թոթենհեմը» երկարաձգեց Ուգո Լյորիսի հետ պայմանագրի ժամկետը

Դարպասապահ Ուգո Լյորիսը և «Թոթենհեմը» երկարաձգել են պայմանագիրը 2,5 տարով։ Այժմ ֆրանսիացին Պրեմիեր Լիգայում հանդես կգա առնվազն մինչև 2024 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Լիոնից»՝ 2012 թվականի օգոստոսին: Դրանից հետո նա «խցանների» կազմում անցկացրել է 395 հանդիպում։ 2014 թվականից Լյորիսը թիմի ավագն է:

Այս մրցաշրջանում դարպասապահը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ բաց թողնելով 27 գոլ։

https://twitter.com/SpursOfficial/status/1484450973250723847