«Նոան» հայտարարել է իսպանական «Սելտայի» հետ գործակցության մասին (լուսանկար)

«Նոան» հայտարարել է Լա Լիգան ներկայացնող «Սելտա» ակումբի հետ գործակցության մասին:

«Օրերս հյուրընկալել ենք իսպանական ակումբի ներկայացուցիչներին՝ «Սելտա» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և նրա գործընկեր, ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին: Նրանք մեր մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին:

Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, ինչպես նաև սեմինարներ մարզչական շտաբի հետ: «Նոան» կարևորում է Հայաստանում ֆուտբոլի մասսայկանացմանը նպաստելուն ուղղված ցանկացած ջանք և հուսով է, որ «Սելտայի» հետ գորակցությունը կօգնի ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիա: Այցը կրում էր ծանոթագրական բնույթ, գործակցության հետագա մանրամասները կհայտարարենք ավելի ուշ», – գրված է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջում: