Դիոգու Ժոտան «Լիվերպուլի» կազմում «Արսենալի» դեմ 6 խաղում 6 գոլ է խփել

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան դուբլի հեղինակ դարձավ անգլիական լիգայի գավաթի 1/2 եզրափակչի «Արսենալի» դեմ պատասխան խաղում (2:0):

Պորտուգալացի ֆուտբոլիստը մերսիսայդցիների կազմում լոնդոնյան ակումբի դեմ անցկացրած 6 խաղում 6 գոլ է խփել:

25-ամյա Ժոտան «Լիվերպուլում» հանդես է գալիս 2020 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Վուլվերհեմփթոնից»: