Ֆերան Տորես. ««Բարսելոնան ճիշտ ուղու վրա է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ատլետիկի» հետ հանդիպումից (2:3՝ լրացուցիչ ժամանակում) հետո, որում նա դարձավ գոլի հեղինակ, կիսվել է իր մտքերով։

«Բարդ էր: Բայց ոչինչ…: Պետք է շարունակել աշխատել ու առաջ գնալ։

Մենք կհաղթահարենք այս վատ իրավիճակը: Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք, բայց անհատական ​​սխալներ թույլ տվեցինք։

Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Շնորհավորում եմ «Ատլետիկին»: Մենք պետք է շարունակենք աշխատել, և արդյունքները կգան»,- «կապտանռնագույնների» նորեկին է ցիտում Mundo Deportivo-ն: