SERIE A. «Ինտեր» – «Վենեցիա» հանդիպումը կարող է հետաձգվել

Հունվարի 22-ին նշանակված Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Ինտեր» – «Վենեցիա» հանդիպումը կարող է չկայանալ։ Reuters-ի փոխանցմամբ՝ «Վենեցիայի» կազմում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում։

Հանդիպումը կարող է հետաձգվել, քանի որ նախօրեին «Վենեցիայում» գրանցվել է COVID-19-ի վարակման 11 նոր դեպք։ Ակումբում վարակվածների ընդհանուր թիվը հասել է արդեն 15-ի։ Միևնույն ժամանակ «Վենեցիան» չի հայտնում, թե վարակվածներից քանիսն են ֆուտբոլիստներ։

Ա Սերիայի նոր պրոտոկոլի համաձայն՝ հանդիպումը պետք է հետաձգվի, եթե 25 հոգուց կազմված թիմի առնվազն 35%-ի մոտ (այսինքն՝ 9 խաղացողի) կորոնավիրուսի թեստը դրական է: