Անսումանե Ֆատիի մոտ ադրի վնասվածքի կրկնություն է

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է հարձակվող Անսումանե Ֆատիի վնասվածքի բնույթի մասին։

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ատլետիկի» դեմ խաղում (2:3՝ լրացուցիչ ժամանակում): Հարձակվողը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, սակայն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին տեղը զիջեց Սերժինյո Դեստին: Անսուն հեռանալով խաղադաշտից՝ չի կարողացել զսպել արցունքները, նրան մխիթարել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։

«Անսու Ֆատին ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք ունի: Նա թեստ կանցնի՝ պարզելու համար վնասվածքի լրջությունը»,- գրված է «կապտանռնագույնների» թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Լա Լիգայի՝ «Սելտայի» հետ հանդիպմանը 19-ամյա խաղացողը վնասել էր ձախ ազդրի նույն երկգլուխ մկանը և ապաքինվել վնասվածքից գրեթե երկու ամիս։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Բարսելոնայի» կազմում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։

https://twitter.com/mundodeportivo/status/1484298410614308866?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1484298410614308866%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-21-v-barselone-soobshchili-o-kharaktere-travmy-fati