«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի խաղում «Բրայթոնի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո ասել է, որ լոնդոնյան ակումբին հանգիստ է անհրաժեշտ «Թոթենհեմի» հետ հանդիպմանն ընդառաջ:
«Մենք իսկապես հանգստի կարիք ունենք։ Դուք կարող եք սա որպես արդարացում ընդունել, բայց նայեք մեր օրացույցին: Լիգայի գավաթի խաղից հետո մենք արտագնա հանդիպմանը խաղացինք «Մանչեսթեր Սիթիի» հետ, մինչդեռ մեր մրցակիցը ժամանակ ուներ հանգստանալու համար։ Այսօր մենք հանդիպեցինք մի մրցակցի, ով մեկ շաբաթ ուներ խաղին նախապատրաստվելու համար, որը մենք չունեինք։
Նոյեմբերից խաղում ենք այս խաղացանկով և հանդիպումները հաջորդում են մեկը մյուսի հետևից։ Մեզ ժամանակ է պետք ֆուտբոլից անջատվելու և լիցքավորվելու համար։ Ես դա զգում եմ, և այդ պատճառով թիմը երկու օր հանգստանալու է։ «Թոթենհեմի» հետ կիրակի օրը կայանալիք խաղին պատրաստվելու համար մենք 2 օր կունենանք՝ շաբաթ և կիրակի»,- գերմանացի մասնագետին է ցիտում «Չելսիի» մամուլի ծառայությունը: