«Բարսելոնայի» ֆուտբոլիստը 3 ամսով դուրս է մնացել շարքից

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին բարեհաջող ոտքի վիրահատության է ենթարկվել:

Երկուշաբթի օրը մարզման ժամանակ վնասվածք ստացած 28-ամյա խաղացողը կապաքինվի մոտ երեք ամիս, հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։

Հունվարի 10-ին կատալոնական ակումբը հայտարարեց Ումտիտիի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ֆրանսիացին համաձայնել էր աշխատավարձի կրճատմանը:

2021/22 մրցաշրջանում պաշտպանն ընդամենը 1 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ 90 րոպե խաղալով Իսպանիայի առաջնության «Օսասունայի» դեմ հանդիպմանը (2:2):