«Էվերթոնի» սեփականատերը վաճառում է ակումբը

«Էվերթոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրին կմտածի ակումբը վաճառելու մասին, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մոշիրին գիտի, որ ակումբը կարող է մեծ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել, և եթե  հիմա վաճառքը չկայանա, ապա ապագայում չափազանց դժվար կլինի գնորդ գտնել։

«Էվերթոնը» ներկայումս գնահատվում է մոտ 350 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ինքը՝ Մոշիրին, ում պատկանում է ակումբի բաժնետոմսերի գրեթե 90%-ը, 450 միլիոն ֆունտ է ներդրել ակումբում:

Աումբը վերջին երեք տարիների ընթացքում կորցրել է 265 միլիոն ֆունտ ստերլինգ, նրանք իրենց ընդհանուր եկամտի մոտ 85%-ը ծախսում են ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձերի վրա: