«Չելսին» դիմել է ՈՒԵՖԱ-ին պարզաբանումներ ստանալու այն հարցի վերաբերյալ, թե ինչ կլինի եթե թիմի կազմում լինեն չպատվաստված ֆուտբոլիստներ Չեմպիոնների լիգայի «Լիլի» դեմ խաղում, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է, որ մարզիկները չեն ազատվի պարտադիր պատվաստումներից, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, ով չի կարող ներկայանալ հանդիպման տեղական իշխանությունների սահմանափակումների պատճառով, չի կարող մասնակցել խաղին: Այս կանոնները կվերանայվեն հաջորդ շաբաթ:
«Չելսիի» մտահոգությունները ցույց են տալիս, որ Թոմաս Տուխելի թիմի հիմնական կազմի որոշ խաղացողներ լիովին պատվաստված չեն և, հետևաբար, չեն կարողանա մասնակցել մարտի 16-ին կայանալիք պատասխան հանդիպմանը։