Կարիմ Բենզեմայի գործակալ. «Ֆուտբոլը ՖԻՖԱ-ի վերջին մտահոգությունն է, և դա վաղուց այդպես է»

Քարիմ Ջազիրին, ով ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային, դժգոհ է եղել, որ իր հաճախորդը չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի ներկայացված FIFPro տարվա լավագույն թիմում։

«Բենզեմային տարվա լավագույն 11 խաղացողների թվում չընդգրկելը անհարգալից վերաբերմունք է ֆուտբոլի նկատմամբ:

Բայց մենք արդեն գիտենք, որ ֆուտբոլը ՖԻՖԱ-ի վերջին մտահոգությունն է, և դա վաղուց այդպես է»,- գրել է գործակալը: