Ռոբերտ Լևանդովսկի. «Նույնիսկ չէի համարձակվում երազել, որ մի օր կգերազանցեմ Բունդեսլիգայի ռեկորդը»

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է տպավորություններով ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն խաղացող» մրցանակը ստանալուց հետո։

«Ես շոյված եմ, հպարտ և երջանիկ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս. մենք քրտնաջան աշխատում ենք հանուն հաղթանակի: Այս մրցանակը իմ շրջապատի բոլոր մարդկանց համար է:

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, անհավանական էր:  Նույնիսկ չէի համարձակվում երազել, որ մի օր կգերազանցեմ Բունդեսլիգայի ռեկորդը խփած գոլերի քանակով, եթե ​​ինչ-որ մեկն ինձ ասեր այդ մասին երկու տարի առաջ, ես չէի հավատա։

Ափսոս, Գերդ Մյուլլերն այլևս մեզ հետ չէ։

Միշտ մտածում եմ, հերթական ռեկորդը սահմանելու մասին»,- ասել է Ռոբերտը: