«Ատալանտայի» մարզական տնօրեն. «Այս պահին Միրանչուկի հետ կապված բանակցություններ չեն ընթանում

«Ատալանտայի» մարզական տնօրեն Ջովանի Սարտորին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Ջենոան» վարձակալում է կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին։

«Այս պահին Միրանչուկի հետ կապված որևէ գործարք չի քննարկվում»,- ասել է Սարտորին

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ջենովացիները վարձավճարի համար կվճարեն 2,5 մլն եվրո եւ իրավունք կունենան ռուսին գնելու 8 մլն եվրոյով։