PREMIER LEAGUE. «Թոթենհեմ» – «Արսենալ» հանդիպումը հետաձգվել է

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Թոթենհեմ» – «Արսենալ» լոնդոնյան դերբին հետաձգվել է։ Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Հանդիպումը պետք է կայանար հունվարի 16-ին՝ «խցանների» մարզադաշտում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» խաղը հետաձգելու հարցում էր ներկայացրել ԱՊԼ-ին, մինչդեռ «Թոթենհեմը», ըստ ԶԼՄ-ների, դեմ էր հանդես եկել այդ գաղափարին: