Պաշտոնական. «Ջենոան» հեռացրեց Անդրեյ Շևչենկոյին

«Ջենոան» Անդրեյ Շևչենկոյին հեռացրել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին և նրա շտաբին վերջին ամիսներին կատարած քրտնաջան աշխատանքի համար»,- գրված է ճենովական ակումբի տարածած հայտարարությունում:

45-ամյա մասնագետի հետ «Ջենոան» անցկացրած 11 խաղում միայն 1 հաղթանակ է տարել՝ Իտալիայի գավաթում առավելության հասնելով «Սալերնիտանայի» նկատմամբ (1:0): Եվս 7 հանդիպում ավարտվել է պարտությամբ, գրանցվել է նաև 3 ոչ-ոքի։