«Սպարտակի» պաշտպան Անդրեյ Յեշչենկոն ավարտել է ֆուտբոլային կարիերան։
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ընդգրկվել է մոսկովյան ակումբի մարզչական շտաբում։
37-ամյա պաշտպանը «Սպարտակում» հանդես էր գալիս 2016 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 109 հանդիպում:
«Սպարտակի» հետ Եշչենկոն դարձել է Ռուսաստանի չեմպիոն 2016/17 մրցաշրջանում, ինչպես նաև 2017 թվականի երկրի Սուպերգավաթակիր։