Պաուլո Դիբալան ամռանը կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մտածում է թուրինյան ակումբից հեռանալու մասին, թվիթերի իր էջում գրել է լրագրող Սեզար Լուիս Մերլոն։

Ըստ աղբյուրի՝ արգենտինացի ֆուտբոլիստը վրդովված է, որ «Ծեր սինյորան» չի ցանկանում նոր պայմանագրով բարձրացնել իր աշխատավարձը։

Նշվում է, որ եթե ​​իրավիճակը չփոխվի, ապա 28-ամյա խաղացողը պատրաստ կլինի այս տարվա ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Յուվենտուսից», երբ ավարտվի հարձակվողի գործող համաձայնագրի ժամկետն ակումբի հետ։

Դիբալան «Յուվեի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Պալերմոյից»: