Հայտնի է՝ «Մանչեսթեր Սիթիի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզը ճանաչվել է «Մանչեսթեր Սիթիի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Ալժիրցի ֆուտբոլիստին օգտին քվեարկել է երկրպագուների 80%-ը։ Քվեարկության արդյունքում 2-րդ տեղն է զբաղեցրել Կևին դե Բրույնեն (11%), 3-րդը՝ Ռահիմ Ստերլինգը (9%)։

Դեկտեմբերին Մահրեզը բոլոր մրցաշարերում անցկացրած 6 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում վինգերն ընդհանուր առմամբ անցկացրած 25 խաղում խփել է 13 գոլ։

https://twitter.com/ManCity/status/1480902687680049153