Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն բացառել է այս ձմռանը հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի վաճառքի հնարավորությունը։
«Հոլանդը հունվարին չի հեռանա. Այլ տարբերակ չկա: Ո՞վ կհամաձայնի վաճառել Եվրոպայի լավագույն հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ դրա կարիքը չկա:
Օֆսեզոնում, անշուշտ, դժվար կլինի նրան պահել։ Բայց մենք կփորձենք դա անել»,- ասել է Վատցկեն:
Հոլանդիայի գլխավոր հավակնորդներն են «Ռեալն» ու «Բարսելոնան»: