Չավիի նախախաղյա ասուլիսը «Գրանադայի» դեմ խաղից առաջ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ՝ Չավին կիսվել է տպավորություններով «Գրանադայի» դեմ խաղի նախօրեին: Իսպանացի մասնագետը նշել է. որ «Լինարեսի» նկատմամբ տարած հաղթանակը դրական է ազդել թիմի բարոյահոգեբանական վիճակի վրա: Մարզիչը նշել է, որ կապտանռնագույնները պարտավոր են դուրս գալ խաղադաշտ միայն հաղթանակի ձգտմամբ, չնայած նրան, որ միշտ չէ, որ հաջողվում է հասնել դրական արդյունքի :Չավին դրական է արտահայտվել նաև մրցակցի հասցեին՝ նշելով, որ նրանք կարող են բարդեցնել «Բարսելոնայի» կյանքը/ սակայն կապտանռնագույնները պետք է անեն ամեն ինչ տհաճ անակնկալներից խուսափելու համար;