ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կորոնավիրուսից ապաքինվելուց հետո վերսկսել է թիմի հետ մարզումները, հայտնում է RMC-ն։
Արգենտինացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հունվարի 2-ին։ 34-ամյա խաղացողը բուժվել է Արգենտինայում, իսկ հունվարի 5-ին փարիզյան մամուլի ծառայությունը հայտարարեց նրա լիարժեք ապաքինման մասին։ Հարձակվողը ժամանել է Ֆրանսիա և անցկացրել առաջին մարզումը։
Հունվարի 9-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության արտագնա խաղում կհյուրընկալվի «Լիոնին»։