«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Միացյալ Էմիրություններում

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Պատրաստվելով 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաքը կսկսի Երևանում հունվարի 9-ից, ապա հունվարի 28-ից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հավաքի շրջանակում Դմիտրի Գունկոյի թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ։ Հաղորդվում է, որ մրցակիցների մասին ինֆորմացիան հայտնի կդառնա ավելի ուշ: