«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի «Լինարեսի» դեմ խաղում (2:1):
Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ներբանային մկանի ձգում։
Պաշտպան Ռոնալդ Արաուխոն ունի աջ ձեռքի երկրորդ և երրորդ մետակարպալ ոսկորների կոտրվածք։ Ուրբաթ օրը խաղացողը վիրահատության կենթարկվի։
Ակումբը չի հայտնել վերականգնման ժամկետները։