Կիլիան Մբապպե. «Հիմա մենք ցանկանում ենք հաղթել»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտարարել է Չեմպիոնների Լիգայում հաղթելու ցանկության մասին։

Մրցաշարի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։

«Մենք պետք է պատրաստ լինենք. Ժամանակը եկել է. Սա մրցաշրջանի ամենակարեւոր հատվածն է։ Իհարկե, մենք ցանկանում ենք մի քայլ առաջ անել։

Արդեն երկու տարի է, ինչ հասել ենք եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ։ Բայց հիմա մենք ցանկանում ենք հաղթել»,- ասել է Մբապպեն: