«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Թոթենհեմի» հետ անգլիական Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից հետո (2:0) գնահատել է կիսապաշտպան Սաուլի խաղը։
«Ամեն օր տեսնում եմ, որ նա իրեն ավելի երջանիկ, ավելի ազատ է զգում մարզումների ժամանակ։ «Վուլվերհեմփթոնի» դեմ մրցավեճում նա ավելի լավ խաղաց ու ազդեց խաղի ընթացքի վրա։ Նա առաջադիմում է:
Ես տեսա, թե ինչպես նա արձագանքեց եզրում, երբ մենք հաշիվը հավասարեցինք «Լիվերպուլի» հետ։ Նա ամբողջովին խաղի մեջ է, և ես ուրախ եմ դրա համար:
Սա նրա համար այժմ կարևոր պահ է, բայց ես զգում եմ, որ նա հաղթահարել է այն դժվարությունները, որոնց բախվել է սկզբում և որոնց գուցե չէր էլ սպասում։ Նա առաջինը չէ, որը դժվարանում է հարմարվել, բայց դա անում է ճիշտ:
Նա լայնախոհ է, լիովին կենտրոնացած և կենտրոնացած է թիմի լավագույն շահերի վրա: Ուրախ եմ, որ այսօր նրան հաջողվեց նման բարձր մակարդակով անցկացնել հանդիպումը։ Սա մեծ առաջընթաց է նրա համար»,- ասել է Տուխելը: