Մարկո Ասենսիոն հետաքրքիր վիճակագրություն ունի ընթացիկ մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հաղթական գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում՝ «Ալկոյանոյի» հետ խաղում (3:1):

Կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում առաջին գոլն է խփել Իսպանիայի Արքայական գավաթի ընթացիկ խաղարկությունում: Ասենսիոն ունի նաև 5 գոլ Լա Լիգայում և մեկ գոլ Չեմպիոնների Լիգայում: