«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին մեկնաբանել է թուրինյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։ 27-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։
«Մենք բաց ենք երկխոսության համար, իմ գործակալն արդեն հանդիպել է «Յուվեի» ղեկավարության հետ։ Ես ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում», բայց ինձ պետք է, որպեսզի երկու կողմն էլ համաձայնության գան։
Հանդերձարանում մենք ավանդույթ ունենք. նա, ով երկարաձգում է պայմանագիրը, վճարում է ամբողջ թիմի ընթրիքի համար։ Եթե այդ օրը գա, ես հաճույքով կվճարեմ ընթրիքի համար»,- իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում DAZN-ը։