Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Չեզարի Կուլեսսան դիտարկում է Անդրեյ Շևչենկոյին («Ջենոա») ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է Przegląd Sportowy-ն՝ լեհական կողմը կարող է բանակցել «Ջենոայի» հետ՝ 45-ամյա մասնագետի պայմանագիրը գնելու համար։ Հնարավոր է նաև, որ այս հարցին վերադարձվի մրցաշրջանի ավարտին։
Ուկրաինացի մարզիչը «Ջենոայում» աշխատում է 2021 թվականի նոյեմբերից։ Ուկրաինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի ընտրանին առանց մարզիչ է մնացել դեկտեմբերից, երբ Պաուլո Սոուզան որոշեց գլխավորել «Ֆլամենգոն»։
Մարտի 24-ին լեհերը փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի հավաքականի հետ՝ աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։