«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնայում» կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք է գրանցվել: Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի՝ COVID-19-ի թեստը դրական է եղել, հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ ղեկավարը չի կարողանա ներկա գտնվել Իսպանիայի Գավաթի՝ «Լինարես Դեպորտիվոյի» և Լա Լիգայի՝ «Գրանադայի» դեմ արտագնա հանդիպումներին:

«Լինարեսի» դեմ խաղը կկայանա հունվարի 6-ին, իսկ «Գրանադայի» հետ հանդիպումը՝ հունվարի 8-ին։

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել «Բարսայի» նորեկ Ֆերան Տորեսի մոտ, ում շնորհանդեսին մասնակցել է Լապորտան։