«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն պետք չէ «Ոսկե գնդակը» լավագույնը համարվելու համար։ 40-ամյա Զլատանը երբեք տեղ չի գտել նույնիսկ լավագույն եռյակում՝ հեղինակավոր անհատական մրցանակի համար պայքարում:
«Ոսկե գնդակը» լավ բան է, բայց դա ինձ պետք չէ, որպեսզի ապացուցեմ, որ ես լավագույնն եմ։
Կարևոր է մտածելակերպը. Ես ամեն օր մարզվում եմ այնպես, ինչպես խաղում եմ: Ամեն օր եզրափակիչ է։ Դժվար էր, երբ վերադարձա «Միլան», բայց մենք սերտ թիմ ունենք։ Մենք հիանալի թիմային մթնոլորտ ունենք։ Բոլորը շարժվում են դեպի նույն նպատակը։
Ես ամեն օր ցավերով եմ արթնանում, բայց ադրենալին ունեմ շարունակելու համար: Այս տարի ինձ ադրենալին է պետք Սկուդետտոյի համար պայքարելու»,- ասել է Իբրահիմովիչը «Միլանում» կայացած միջոցառման ժամանակ, որտեղ նա ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Ադրենալին»: