Կառլո Անչելոտտին, Սամուել Էտո’Օն և Դանի Ալվեսն Իսպանիայի հարկային մարմիններին պարտքեր ունեն

Իսպանիայի հարկային ծառայության պարտապանների թվում են ֆուտբոլային աշխարհի մի քանի ներկայացուցիչներ, հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով Իսպանիայի հարկային մարմինների տվյալները։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և «Մալյորկայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն Իսպանիայի գանձարանին պարտք է 981 598 եվրո։ Պարտապանների թվում են նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին (1,4 միլիոն եվրո) և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը (1 միլիոն եվրո):

Պարտապանների ցուցակում ընդգրկված են նրանք, ովքեր 600 հազար եվրոյից ավելի պարտք ունեն։