Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսից» կրած պարտությունն ու մրցաշարից դուրս մնալը։
«Ես գիտեմ, թե տղաներն ինչքան շատ էին ցանկանում հանդես գալ Եվրոպայի լիգայում։ Տեսել եմ, թե ինչպես են նրանք պայքարել։ Դժվար կլինի մարսել այս ձախողումը։
Սա ֆուտբոլ է, որը երբեմն դաժան է լինում։ Այս գործում պետք է կարողանալ հաղթահարել այսպիսի իրավիճակներ։ Հիմա ամեն ինչ մեզնից է կախված, պետք է շարժվել առաջ։
Մենք բաց թողեցինք մեր հնարավորությունները, իսկ մրցակցին թույլ տվեցինք պահեր ստեղծել մեր տուգանային հրապարակում։ Պետք է ավելի կոշտ լինեինք», – Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։