Ջո Հարտը՝ Սերխիո Ռամոսի կարմիր քարտի մասին. «Չեմ կարծում, թե դա խախտում էր»

Անգլիական «Բարնլիի» դարպասապահ Ջո Հարտն անդրադարձել է ՉԵմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ստացած կարմիր քարտին.

«Ես չեմ կարծում, թե դա խախտում էր։ Ժեզուսը սպասում էր, որ Ռամոսը հպվի նրան։ Բրազիլացու համար վատագույն սցենարը դեղին քարտն էր, լավագույնը՝ հակառակորդին պատասխան խաղում թողնել առանց ավագի», – ասել է անգլիացի դարպասապահը։

Հավելենք, որ Հարտը 2006-2018 թվականներին եղել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը։