«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան ասել է, որ ակումբը կոշտ միջոցներ կձեռնարկի երկրպագուների դեմ, ովքեր անկարգություններ են արել «Փարիզի» դեմ գավաթային խաղում:
«Մենք ծայրահեղ կոշտ միջոցներ ենք ձեռնարկելու բոլորի նկատմամբ, ովքեր կբացահայտվեն։ Մենք հայց ներկայացնելու գործընթացում ենք՝ ցույց տալու, որ մեր ցանկությունն է պատժել մեղավորներին: Նաեւ ուզում ենք պարզել, թե ով է պատասխանատու կատարվածի համար։ Սա մեծ սոցիալական խնդիր է»,- մեջբերում է Օլայի խոսքը Get French Football News-ը։