Մաուրո Իկարդին և Վանդա Նառան հերթական անգամ սկանդալի կենտրոնում են հայտնվել

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին և նրա կինը՝ Վանդա Նառան, հայտնվել են հերթական տհաճ իրավիճակում։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, զույգի հիմնած ընկերությունը՝ Work Marketing Football Srl-ը, կասկածվում է փողերի լվացման և կառուցվածքային կոռուպցիայի մեջ։

Fundacion por la Paz y el Cambio Climatico de Argentina-ի սեփականատեր Ֆերնանդո Միգեսը բողոք է ներկայացրել դատախազություն։ Բուենոս Այրեսի դատարան ներկայացված փաստաթուղթը ցույց է տալիս, որ փողերի լվացումը ազդել է նաև հագուստի այլ բիզնեսների՝ WANDA ապրանքանիշի և Wanda Nara Cosmetics-ի վրա:

Փաստաթղթում ասվում է, որ «Վանդա» և «Իկարդի» ընկերությունները սև շուկան օգտագործել են հարկերից խուսափելու համար։

Այս լուրի առնչությամբ այս պահին զույգից որևէ մեկնաբանություն չկա։