Խավիեր Տեբաս. «Եթե ​​ամեն ինչ շարունակվի նույն հունով, ապա «Ռեալը» դուրս կգա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության վերաբերյալ իր կարծիքով.

Մադրիդի «Ռեալը» նախ մրցակից ստացավ պորտուգալական «Բենֆիկային», իսկ առաջին դեպքում թույլ տված սխալների պատճառով անհրաժեշտ կրկնակի վիճակահանությունից հետո ՊՍԺ-ն դարձավ մադրիդցիների վերջնական մրցակիցը։

«Սարսափելի էր, ես չգիտեմ, թե դա ինչ սխալ էր՝ տեխնիկական, թե մարդկային գործոն։ Միգուցե «Ռեալը» իրավացի էր և չպետք է նորից անցկացվեր ամբողջ վիճակահանությունը: Բայց սա մասնավոր կարծիք է։

Եթե ​​ամեն ինչ շարունակվի նույն հունով, ապա «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու ֆավորիտներից մեկն է: Թիմը խաղում է անհավանական մակարդակով, շատ ավելի լավ, քան մրցաշրջանի սկզբում։

Միաժամանակ Լա Լիգայում տիտղոսի համար պայքարն ավարտված չէ, չնայած «Ռեալն» արտասովոր պահ է ապրում»,- ասել է Տեբասը։