Պաշտոնական. Ուրուգվայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի (VIDEO)

Ուրուգվայի հավաքականի թվիթերյան էջը հայտնում է, որ ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դիեգո Ալոնսոն։

Հարավամամերիկյան ընտրանու նախկին հարձակվողն այդ պաշտոնում փոխարինել է Օսկար Տաբարեսին, ով այս տարվա նոյեմբերին հեռացվել էր՝ 15 տարի աշխատելուց հետո։

Դիեգո Ալոնսոն նախկինում մարզել է «Պենյարոլը», «Պաչուկուն» և ամերիկյան այլ ակումբներ։ 46-ամյա մասնագետի մարզած վերջին թիմը եղել է «Ինտեր Մայամին» (2019-2021 թթ.):

https://twitter.com/Uruguay/status/1470912205482831875?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1470912205482831875%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sports.ru%2Ffootball%2F1104400569-sbornuyu-urugvaya-vozglavil-eks-trener-inter-majami-diego-lopes-on-sme.html