Յուլիան Նագելսման. «Երկրորդ խաղակեսում մենք շատ լավ խաղացինք»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Շտուտգարտի» հետ խաղի (5:0) մասին։

«Երկրորդ խաղակեսում մենք շատ լավն էինք: Երեք գոլերը եկան անմիջապես այն բանից հետո, երբ գնդակը մեր վերահսկողության տակ էր:

Շաբաթ օրը մենք ծանր խաղ անցկացրեցինք, հիմա ևս դժվար էր՝ չնայած հաշվին»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ 16 տուրից հետո «Բավաիան» 40 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: