CHAMPIONS LEAGUE. «Լիոնն» անակնկալ հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Լիոնը» ընդունեց «Յուվենտուսին»:

Հանդիպման  31-րդ րոպեին «Լիոնը» բացեց հաշիվը: Եզրային գրոհն ավարտին հասցրեց Լուկա Տուզարը: Առաջին խաղակեսն անցավ ֆրանսիական ակումբի տարածքային առավելությամբ և ավարտվեց` 1:0 հաշվով:

Հյուրերը ակտիվ էին երկրորդ խաղակեսում, բայց փրկվել պարտությունից չհաջողվեց: Հաշիվը մնաց անփոփոխ 1-0՝ հօգուտ «Լիոնի»:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Թուրինում: