EUROPA LEAGUE. Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսը» կրկին անգամ հաղթեց «Բրագային» (VIDEO)

Եվրոպայի Լիգայի խաղարկությունում հայտնի դարձավ 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին մասնակիցը: Շոտլանդական «Ռեյնջերսի» եւ պորտուգալական «Բրագայի» միջեւ կայացած առաջին խաղում բրիտանացիները գերկամային՝ 3:2 հաշվով հաղթանակ էին տոնել:

Պորտուգալիայում կայացած պատասխան խաղում «Ռեյնջերսը» կրկին հաղթեց՝ 1:0 հաշվով: Սթիվեն Ջերարդի սաներից միակ գնդակը 61-րդ րոպեին հեղինակեց Ռայան Քենտը:

Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի մյուս 15 զույգերի պատասխան հանդիպումներ տեղի կունենան հինգշաբթի երեկոյան: