CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տոնեց Մադրիդում (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:

Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը:

Երկրորդ կեսի 60-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո Իսկոն առաջ մղեց մադրիդյան ակումբին: 78-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 5-րոպե անց Կևին դե Բրույնեն խփեց հաղթական գնդակը՝ վստահ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Հանդիպման 86-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը: «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2-1 հաշվով և դարձավ դիմակայության ընգծված ֆավորիտը:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին:

Պեպ Գվարդիոլան մարզչական իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հաղթեց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Կատալան մասնագետն առաջին 4 դեպքում «Ռեալին» Մադրիդում հաղթել է «Բարսելոնայում» (2008-2012թթ.) աշխատած տարիների ընթացքում: