«Ռոմա» – «Սպեցիա» խաղի ժամանակ ցավալի դեպք է գրանցվել

«Ռոման» Ա Սերիայի 17-րդ տուրի խաղում հաղթեց «Սպեցիային» (2:0):

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, հանդիպման 30-րդ րոպեին երկրպագուներից մեկը վատացել է՝ 30-ամյա երկրպագուն սրտի անբավարարություն է ունեցել։ Նրան վերակենդանացրել են դեֆիբրիլյատորի շնորհիվ, իսկ ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց։