Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի եզրափակչի մասնակիցները՝ տարվա լավագույն խաղացողի կոչման համար։
Հավակնորդների թվում են՝ Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապպեն, Լիոնել Մեսսին (երկուսն էլ՝ ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):
Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 27-ին Դուբայում կայանալիք արարողության ժամանակ։
Ռոնալդուն ռեկորդային վեց անգամ ճանաչվել է Globe Soccer Awards-ի տարվա լավագույն խաղացող։