Յուրգեն Կլոպը խոսել է «Ինտերի» դեմ սպասվելիք դիմակայության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայի կրկնակի վիճակահանության արդյունքների մասին. Անգլիական ակումբը 1/8 եզրափակիչում կխաղա «Ինտերի» հետ։

– Ամեն ինչ լավ է. Իհարկե, կոշտ մրցակից է բաժին հասել։ «Ինտերը» առաջատար է Ա Սերիայում, նրանք լավ մարզավիճակում գտնվող թիմ են։ Տեսնենք, թե ինչպես են ընթանում գործերը:

Անցած մրցաշրջանում իտալական թիմը  հաղթեց Իտալիայի առաջնությունում, բայց սա «Լիվերպուլի» ուղին է, ամեն ինչ հնարավոր է, այնպես որ եկեք փորձենք:

Ստացվեց իսկական Լիգայի չեմպիոնական զույգ, այնպես որ ամեն ինչ կարգին է, ես անհամբեր սպասում եմ դրան:

-Ճի՞շտ է, որ կրկին վիճակահանություն անցկացրին:

-Իհարկե։ Ես ուղիղ եթերում դիտեցի ու մտածեցի. «Չի կարելի ամեն ինչ այդպես թողնել, ոչ մի կերպ»։ Իհարկե, անհրաժեշտ էր ամեն ինչ վերախաղարկել,- ասել է Կլոպը։